Անցնել պարունակությանը

ADEL անդամի պարտավորությունները

ADEL անդամի պարտավորությունները սահմանված են ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 27-ի N 767-Ն որոշմամբ:

ADEL անդամը կարող է պարտավորությունների կատարումը փոխանցել երրորդ կողմերին, սակայն պետք է հաշվի առնել, որ նույնիսկ այս դեպքում ADEL անդամը շարունակում է պատասխանատու մնալ դրանց կատարման համար։ Օրինակ՝ հոսթ անվտանգության սերվերի դեպքում, հոսթը իրականացնում է անվտանգության սերվերի հետ կապված պարտավորությունները, սակայն ADEL-ի համատեքստում հենց ընկերությունն է պատասխանատու այդ պարտավորությունների պատշաճ կատարման համար։

ADEL անդամները պարտավորվում են ապահովել իրենց տեղեկատվական համակարգերի շարունակական արդիականությունն ու անխափան աշխատանքը

  • ADEL-ին միանալուց հետո ապահովել տեղեկատվական համակարգի շարունակական գործունեությունն ու կառավարումը, ինչպես նաև վերջինիս անվտանգ և անխափան աշխատանքը, որպեսզի մյուս անդամները կարողանան հուսալիորեն իրականացնել տվյալների փոխանակում։
  • Կատարել ADEL-ի օգտագործման վերաբերյալ ADEL կենտրոնի կողմից ADEL անդամին տրված հրահանգները։
  • ADEL-ի ինքնասպասարկման միջավայրում մշտապես թարմացնել ADEL անդամին առնչվող տվյալները։
  • ADEL-ի ինքնասպասարկման միջավայրի միջոցով ADEL կենտրոն ներկայացնել ADEL-ին առնչվող հայտերը և այլ անհրաժեշտ տեղեկությունները։ Այն հայտերն ու ծանուցումները, որոնք հնարավոր չէ ներկայացնել ինքնասպասարկման միջավայրի միջոցով, ներկայացվում են էլեկտրոնային եղանակով։
  • Տեղեկատվական համակարգի տեղակայումը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս պետք է համաձայնեցվի ՊՏՀ ԿՀ-ի հետ։

ADEL-ի անդամները պարտավորվում են ապահովել իրենց տեղեկատվական համակարգերի անվտանգությունը

  • Իրականացնել տվյալների պաշտպանությանը, ինչպես նաև համապատասխան ֆիզիկական, կազմակերպչական ու ՏՏ անվտանգությանն ուղղված քայլեր՝ հաշվի առնելով «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի պահանջները։ Անվտանգության հետ կապված ռիսկերը նվազեցնելու նպատակով պետք է կիրառվեն միջոցներ, որոնք կապահովեն տվյալների ամբողջականությունը, գաղտնիությունն ու հասանելիությունը։

  • Միանալիս հաստատել տեղեկատվական անվտանգության պահանջներին համապատասխանությունը՝ ներկայացնելով համապատասխան հաստատող նամակ։

  • ADEL կենտրոնի պահանջով տրամադրել անվտանգության սերվերի անվտանգությունը գնահատելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը, ներառյալ անվտանգության կանոնները և ձեռք առնված միջոցների իրականացման նկարագրությունը։

«Հանրային տեղեկությունների մասին» օրենքի կարգավորման շրջանակում չգտնվող պետական հատվածի հաստատությունների համար այլ օրենքներով կարող են սահմանված լինել հատուկ կարգավորումներ, որոնք սահմանում են իրենց տեղեկատվական համակարգերի տեղեկատվական անվտանգության ապահովման մեթոդները։

  • Տրամադրել և օգտագործել տվյալների ծառայությունները՝ ADEL անդամների միջև կնքված տվյալների ծառայությունների օգտագործման պայմանագրերին համապատասխան։ Տվյալների ծառայությունների օգտագործման պայմանագիրը պետք է սահմանի՝

  • Տվյալների ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ տեղեկատվական անվտանգության միջոցները, ինչպես նաև տվյալների ծառայությունից օգտվող ենթահամակարգի համար պահանջվող կազմակերպչական, ֆիզիկական և տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության միջոցները՝ հաշվի առնելով մշակվող տվյալների կազմը և օրենսդրությամբ սահմանված պահանջները։

  • Երրորդ կողմերին տվյալների ծառայությունների միջնորդավորման թույլտվությունը, եթե ADEL-ի անդամը զբաղվում է տվյալների ծառայությունների միջնորդությամբ։ Տվյալների ծառայությունների միջնորդի օգտագործումը պետք է համաձայնեցվի ծառայությունների միջնորդավորման քաղաքականությանը։

  • Ծառայությունների մակարդակի պայմանները։

  • Սահմանել դերեր, որոնք իրավունք ունեն օգտվելու ենթահամակարգից և տվյալ ենթահամակարգի տվյալների ծառայություններից, ինչպես նաև կազմակերպության ներսում հասանելիություն տրամադրել միայն լիազորված անձանց։

  • ADEL-ի օգտագործման ընթացքում առաջացած ցանկացած խնդրի, ինչպես նաև այնպիսի հանգամանքների մասին, որոնք ազդում են կամ կարող են ազդել ADEL-ի կամ ADEL-ի անդամի կողմից իրենց պարտավորությունների կատարման վրա, անհրաժեշտ է անհապաղ տեղեկացնել ADEL-ին։ Մասնավորապես, ADEL-ի անդամը պարտավոր է անվտանգության միջադեպերի և դրանց անմիջական սպառնալիքի մասին անհապաղ տեղեկացնել ADEL-ին:

  • Տեղեկատվական համակարգը հոսթ անելու նպատակով հանրային ամպային ծառայությունից անվտանգ օգտվելիս խորհուրդ է տրվում հետևել հանրային ամպային ծառայությունների օգտագործման ուղեցույցներին։

Բոլոր ADEL անդամների համար տվյալների ծառայությունների հասանելիությունն ապահովելու նպատակով ADEL-ի անդամների պարտավորությունները

  • Անվտանգության սերվերում գրանցել տվյալների ծառայությունը, վերջինիս տեխնիկական նկարագրությունը, ինչպես նաև ապահովել տվյալների ծառայությունների նկարագրությունների արդիականությունը և համապատասխանությունը ինչպես անվտանգության սերվերում, այնպես էլ ADEL-ի ինքնասպասարկման միջավայրում։

  • Տվյալների ծառայության օգտագործողի հետ պայմանագիր կնքելուց առաջ համոզվել, որ տվյալների ծառայության օգտագործողը կիրառում է համապատասխան կազմակերպչական, ֆիզիկական և ՏՏ անվտանգության միջոցներ՝ հաշվի առնելով միմյանց կապակցված միջավայրերի անդամներից և անդամի իրավական կարգավիճակից բխող տարբերությունները։

  • Ապահովել, որպեսզի ADEL համակարգի հասանելիության իրավունքները համապատասխանեն տվյալների ծառայության օգտագործման վերաբերյալ անդամների միջև կնքված պայմագրերին։ Տվյալների ծառայությունից օգտվել հնարավոր է միայն այն ADEL-ի անդամների ենթահամակարգերում, որոնց տրամադրվել են տվյալ ծառայությունից օգտվելու հասանելիության իրավունքներ։

  • Պահպանել տվյալների ծառայության օգտագործման վերաբերյալ պայմանագրի պահանջները։

  • Անվտանգության սերվերում ստացված հաղորդագրություններին սահմանել ժամանակային դրոշմ՝ տվյալների մշակման գործընթացի համար անհրաժեշտ ժամանակային պահանջներին համապատասխան: