Կարևոր
Արտադրական միջավայրի համար անհրաժեշտ է իրականացնել առանձին X-Road Security Server-ի տեղակայում՝ առանձին ենթակառուցվածքում (ֆիզիկական կամ վիրտուալ միջավայրում), որը պետք է ունենա թեստային միջավայրից տարբերվող առանձին IP հասցե և DNS անուն։
Խնդրում ենք արտադրական միջավայրի համար չօգտագործել թեստային միջավայրի Security Server-ը, դրա IP հասցեն կամ DNS անունը։ Թեստային և արտադրական միջավայրերի Security Server-ները և դրանց համապատասխան ցանցային նույնացուցիչները պետք է լինեն տարանջատված։
Արտադրական միջավայրին անցնելուն զուգընթաց՝ թեստային ենթակառուցվածքը պետք է պահպանվի և շարունակի գործել թեստավորման նպատակներով։
Ինչպե՞ս միանալ ADEL-ին¶
Ստորև ներկայացված քայլերը նկարագրում են, թե ինչպես միանալ Armenian Data Exchange Layer (ADEL) X-Road ցանցին։
Արտադրական միջավայրում գործարկումը պետք է ներառի անդամակցության պայմանագրեր, Ծառայության որակի պայմանագրեր (SLA), համապատասխանելիության ստուգում և ատադրական միջավայրի հավաստագրեր։
1. Հասանելիության հարցում¶
Անհրաժեշտ է կապ հաստատել ADEL-ի հետ՝ Ձեր կազմակերպությունը ADEL ցանցում գրանցելու և կարգավորումների համար անհրաժեշտ ֆայլերը ստանալու համար։
- Էլ․հասցե՝ adel@isaa.am
ADEL-ի հետ կապ հաստատելիս նշեք Ձեր կազմակերպության պաշտոնական անվանումը անգլերենով (ինչպես գրանցված է Իրավաբանական անձանց ռեգիստրում. թույլատրվում է օգտագործել պաշտոնական հապավումներ, եթե անվանումը գերազանցում է 50 նիշը), անդամի դասը և իրավաբանական անձի նույնականացման ծածկագիրը (ՁԿԴ)։
ADEL-ն կտրամադրի՝
- Configuration anchor
- Member code՝ հատկացված Ձեր կազմակերպության համար
- Հասանելիության համար անհրաժեշտ մուտքի տվյալներ
2. Ենթակառուցվածքի նախապատրաստում¶
Անվտանգության սերվերի համար անհրաժեշտ է ապահովել հոսթ: Թեստային միջավայրում բավարար է մեկ անվտանգության սերվերի կիրառումը․ բարձր հասանելիության կլաստերավորում չի պահանջվում։
Պահանջվող նվազագույն սպեցիֆիկացիաներ (specifications)
| Ռեսուրս | Նվազագույն |
|---|---|
| CPU | 2 cores (x86-64) |
| RAM | 4 GB |
| Disk | 100 GB |
| Network | 100 Mbps |
| OS | Ubuntu 24.04 LTS կամ Red Hat 9 |
Պահանջվող ցանցային պորտեր
| Պորտ | Պրոտոկոլ | Շրջանակ | Նպատակ |
|---|---|---|---|
| 5500 | HTTPS | Հանրային (մուտքային/ելքային) | Անվտանգության սերվերների (Security Server) միջև տվյալների փոխանակում |
| 5577 | OCSP | Հանրային (մուտքային/ելքային) | OCSP պատասխաններ |
| 8080 | HTTP | Միայն ներքին ցանցով | Ներքին ծառայությունների հասանելիություն |
| 8443 | HTTPS | Միայն ներքին ցանցով | Ներքին ծառայությունների հասանելիություն |
| 4000 | HTTPS | Միայն ներքին ցանցով | Administration UI |
3. Անվտանգության սերվերի (Security Server) տեղակայում¶
Տեղադրեք X-Road Անվտանգության սերվերը (X-Road Security Server)՝ կիրառելով տեղակայման եղանակներից մեկը (Ansible playbook VMs-ի համար, Helm chart Kubernetes-ի համար)։ Ավելին՝ Անվտանգության սերվերի տեղակայման ուղեցույց։
4. Կարգավորում և գրանցում ցանցում¶
Օգտագործելով ADEL-ի կողմից տրամադրված configuration anchor-ը և member code-ը՝
1․ վերբեռնեք anchor-ը և կատարեք նախնական կարգավորումները,
2․ ակտիվացրեք soft token-ները և ավելացրեք ժամանակային դրոշմի ծառայությունը (timestamping service),
3․ ստեղծեք CSR-ներ auth և sign սերտիֆիկատների համար,
4․ վերբեռնեք սերտիֆիկատները և գրանցեք նույնականացման սերտիֆիկատը (authentication certificate),
5․ ստեղծեք ենթահամակարգ (subsystem) և ուղարկեք գրանցման հարցումը Կենտրոնական սերվեր (Central Server)։
Ավելին՝ Անվտանգության սերվերի կարգավորումների ուղեցույց։
5. Ծառայությունների հրապարակում և կիրառում¶
Երբ Ձեր Անվտանգության սերվերը (Security Server) գրանցված է ցանցում, դուք կարող եք ծառայությունները հասանելի դարձնել այլ մասնակիցների համար կամ օգտագործել վերջիններիս ծառայությունները։
Ավելին՝ Ինչպես հրապարակել REST API կամ Տվյալների ծառայությունների օգտագործում և/կամ մատուցում։
6. Հաստատում¶
Անհրաժեշտ է փոխանակել թեստային հաղորդագրություններ մյուս մասնակիցների հետ ADEL ցանցով՝ ստուգելու միացումը, նույնականացումը, ստորագրումը և ծառայությունների հասանելիության իրավունքները։
Կապ մեզ հետ¶
- Տեխնիկական աջակցություն ADEL-ի համար՝ adel@isaa.am