Տվյալների ծառայությունների օգտագործման պայմանագրի կնքում¶
Ո՞վ¶
Պայմանագիրը կնքում է տվյալների ծառայության սեփականատերը տվյալների ծառայության օգտագործողի հետ համատեղ։
Ի՞նչ¶
Տվյալների ծառայության սեփականատերը պետք է տվյալների ծառայության օգտագործողների հետ կնքի տվյալների ծառայության օգտագործման պայմանագիր, որի հիման վրա վերջիններին տրամադրվում է տվյալների ծառայությունից օգտվելու հնարավորություն։
Պայմանագիրը կարող է լինել օգտագործողի վրա հիմնված (client-based), եթե տվյալների ծառայության միջոցով փոխանցվող տվյալների օգտագործումը կախված է տվյալ օգտագործողից։ Օրինակ՝ երբ օգտագործողին տեղեկատվական համակարգից X-Road-ի տվյալների ծառայության միջոցով տրամադրվում են տվյալներ, որոնք նա մշակում և/կամ պահպանում է։
Պայմանագիրը կարող է լինել նաև ծառայության վրա հիմնված (service-based), եթե տվյալների ծառայության օգտագործման պայմանները ստանդարտ են, և հնարավոր է վերջիններս ներկայացնել։ Օրինակ՝ երբ տվյալների ծառայության օգտագործողը X-Road-ի տվյալների ծառայության հարցման միջոցով տվյալներ է փոխանցում տվյալների ծառայություն մատուցողին։
Ինչու՞¶
Յուրաքանչյուր տվյալների ծառայություն մատուցող պատասխանատու է այն տվյալների համար, որոնք նա տրամադրում է ADEL-ի տվյալների ծառայությունների միջոցով։ Տվյալների ծառայությանը հասանելիություն տրամադրելիս տվյալների ծառայություն մատուցողը պետք է իմանա, թե ում է թույլատրում տվյալների հարցումներ կատարել և ինչ նպատակով։
Բացի այդ, տվյալների ծառայություն մատուցողը պետք է համոզված լինի, որ իր տվյալների ծառայության օգտագործողը հասկանում է տվյալների ստացման և օգտագործման հետ կապված իր համար սահմանված պարտավորություններն ու իրավունքները։ Հակառակ դեպքում կարող է տեղի ունենալ տվյալների արտահոսք կամ ստացված տվյալները կարող են օգտագործվել ոչ նախատեսված նպատակով, և նման իրավիճակում հիմնական տուժողներից մեկը կարող է լինել այդ տվյալների սեփականատերը՝ տվյալների ծառայություն մատուցողը։
Ահա թե ինչու է տվյալների ծառայության օգտագործման պայմանագրի կնքումը կարևոր տվյալների ծառայություն մատուցողի և օգտագործողի միջև պայմանները, պարտավորություններն ու իրավունքները հստակ սահմանելու համար։
ՀՏՄ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ տվյալների ծառայության օգտագործման պայմանագրի կնքումը պարտադիր է տվյալների ծառայության մատուցման և օգտագործման համար։