Անցնել պարունակությանը

REST հարցումներ թեստավորման համար

Ուղեցույցը ներկայացնում է հարցումների մի քանի օրինակներ, որոնք կարող են օգտագործվել Ձեր անվտանգության սերվերի և X-Road-ի մեկ այլ անդամի անվտանգության սերվերի միջև տվյալների փոխանակումը ստուգելու համար։ Եթե պատասխանը չի պարունակում սխալի հաղորդագրություն, ապա տվյալների փոխանակումը հաջողությամբ իրականացվել է, և երկու անվտանգության սերվերների միջև կապն աշխատել է նախատեսվածի համաձայն։

Կարևոր է. Հարցումների օրինակները պետք է համապատասխանեցվեն ձեր կառույցի և տվյալների փոխանակման մյուս կողմի տվյալներին:

Հարցման կատարում

Հարցումը կարող եք գործարկել անվտանգության սերվերի հրահանգի տողից՝ օգտագործելով հետևյալ հրահանգը՝

HTTP հարցումների համար՝

curl "http://{your-ss-host}:8080/r1/{instance}/{partner-member-class}/{partner-member-code}/{partner-subsystem-code}/{service-code}/{endpoint}" -H "accept: application/json" -H "X-Road-Client:{instance}/{your-member-class}/{your-member-code}/{your-subsystem-code}" -H "X-Road-Id: $(uuidgen)" 
HTTPS հարցումների համար՝
curl "https://{your-ss-host}:8443/r1/{instance}/{partner-member-class}/{partner-member-code}/{partner-subsystem-code}/{service-code}/{endpoint}" -H "accept: application/json" -H "X-Road-Client:{instance}/{your-member-class}/{your-member-code}/{your-subsystem-code}" -H "X-Road-Id: $(uuidgen)" --cert {your-client-cert-file} --key {your-client-key-file} --insecure

Փոփոխականների նկարագրություն

Փոփոխական Նկարագրություն
{your-ss-host} Ձեր անվտանգության սերվերի ներքին հասցեն, որին Ձեր տեղեկատվական համակարգից հարցում է ուղարկվում։
{instance} Միջավայրը, որտեղ գտնվում է Ձեր անվտանգության սերվերը՝ ISAADemo կամ AM(մեծատառ/փոքրատառերի տարբերությունը հաշվի է առնվում)
{partner-member-class} Ծառայություն մատուցող կառույցի անդամի դասը՝ GOV, MUN, PUB, NGO կամ PVT
{partner-member-code} Ծառայություն մատուցող կառույցի անդամի կոդը։
{partner-subsystem-code} Ծառայություն մատուցողի ենթահամակարգի կոդը։ Կարևոր է․ Որպեսզի հարցումը հաջողությամբ իրականացվի, ծառայություն մատուցողը պետք է ձեր ենթահամակարգին տրամադրի հասանելիություն իր ծառայություններին։
{service-code} Այն ծառայության կոդը, որին ցանկանում եք հարցում ուղարկել։
{endpoint} Վերջնակետի (endpoint) ուղին ծառայության ներսում։
{your-member-class} Ձեր կառույցի անդամի դասը՝ GOV, MUN, PUB, NGO կամ PVT
{your-member-code} Ձեր կառույցի անդամի կոդը։
{your-subsystem-code} Հարցվող ենթահամակարգի կոդը։ Ենթահամակարգը պետք է ունենա «Registered» կարգավիճակ։

Միացման թեստավորում

ADEL-ը տրամադրում է թեստային ծառայություն, որը կարող եք օգտագործել՝ ստուգելու համար, թե արդյոք Ձեր Անվտանգության սերվերը ճիշտ է կարգավորված՝ նախքան իրական ծառայություն մատուցողի հետ ինտեգրվելը։

Ծառայություն տրամադրողի տվյալները

Field Test env Production env
Instance ISAADemo AM
Member Class GOV GOV
Member Name demo-provider ISA
Member Code demo-provider 53204255
Subsystem Code TEST ADEL-ONBOARDING
Service Code XROAD-TEST connectivityCheck
Endpoint hello hello
Method GET GET

Թեստային curl հրաման

Համոզվեք, որ հրամանում փակագծերով փոփոխականները փոխարինել եք Ձեր իրական տվյալներով, նախքան այն գործարկելը։

Թեստային միջավայրի համար

curl -X GET "http://{your-ss-host}:8080/r1/ISAADemo/GOV/demo-provider/TEST/XROAD-TEST/hello" -H "X-Road-Client: ISAADemo/{your-member-class}/{your-member-code}/{your-subsystem-code}" -H "X-Road-Id: $(uuidgen)"

Արտադրական միջավայրի համար

curl -X GET "https://{your-ss-host}:8443/r1/AM/GOV/53204255/ADEL-ONBOARDING/connectivityCheck/hello" -H "X-Road-Client: AM/{your-member-class}/{your-member-code}/{your-subsystem-code}" -H "X-Road-Id: $(uuidgen)" --cert {your-client-cert-file} --key {your-client-key-file} --insecure

Հաջողված {"message":"Hello!"} պատասխանը հաստատում է, որ Ձեր Անվտանգության սերվերը ճիշտ է ուղարկում հարցումները X-Road-ի միջոցով։

Պահանջեք հասանելիություն նախքան թեստավորումը

Կապ հաստատեք ADEL-ի աջակցման թիմի հետ և տրամադրեք Ձեր ենթահամակարգի նույնականացուցիչը, որպեսզի Ձեր ենթահամակարգին տրամադրվի հասանելիություն թեստային ծառայությանը։ Հարցումները կմերժվեն մինչև հասանելիության տրամադրումը։