Անցնել պարունակությանը

Տվյալների ծառայությունների օգտագործում և/կամ մատուցում

Տվյալների ծառայության օգտագործում

ADEL-ին միացած յուրաքանչյուր կառույց ինքնուրույն է որոշում, թե արդյոք ADEL-ի մեկ այլ անդամ կարող է օգտվել իր կողմից տրամադրվող տվյալների ծառայություններից։ Տվյալների ծառայությունը տրամադրող ADEL-ի անդամը պատասխանատու է հասանելիության տրամադրման և կառավարման համար։

Եթե ADEL-ի անդամը ցանկանում է տվյալների հարցում կատարել, օրինակ՝ առևտրային ռեգիստրի տվյալների ծառայությունից, տվյալների ծառայությունից օգտվող անդամը պետք է կապ հաստատի ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հետ։

Նախապայմաններ

  • Դուք տեղակայել եք X-Road անվտանգության սերվերը, և այնտեղ գրանցված է ենթահամակարգ։
  • Դուք ընտրել եք այն ենթահամակարգը կամ տվյալների կոնկրետ ծառայությունները, որոնցից ցանկանում եք օգտվել ADEL-ի ծառայությունների կատալոգում։

Տվյալների ծառայությունների մատուցում

Տվյալների ծառայության մուտուցումը ենթադրում է X-Road-ի անվտանգության սերվերում ենթահամակարգին տվյալների ծառայության նկարագրության կամ REST endpoint-ի ավելացում։ Դրա միջոցով ստեղծվում է կապ ենթահամակարգի և հավելվածի endpoint-ի միջև, ինչը թույլ է տալիս անվտանգության սերվերին ուղղորդել ստացվող հարցումները համապատասխան ծառայությանը։

Նախապայմաններ

  • Դուք տեղակայել եք X-Road անվտանգության սերվերը և այնտեղ գրանցել ենթահամակարգ։
  • Ձեր անվտանգության սերվերը պետք է կարողանա ցանցային մակարդակով կապ հաստատել հավելվածի սերվերի հետ (գործարկման միջավայրում հաղորդակցությունը պետք է իրականացվի 443 պորտի միջոցով)։

Անվտանգության սերվերում տվյալների ծառայության ավելացում

1․ Մուտք գործեք Ձեր անվտանգության սերվերի կառավարման միջերես (4000 պորտով) և բացեք Ձեր ենթահամակարգը,

2․ ընտրեք «Services»։

3․ REST ծառայություն ավելացնելու համար․

  • Սեղմեք «Add REST»,
  • ընտրեք URL դաշտում մուտքագրել OpenAPI 3 նկարագրության հասցեն կամ անմիջապես REST API-ի հասցեն,
  • URL դաշտում մուտքագրեք համապատասխան հասցեն (անվտանգության սերվերը պետք է ունենա ցանցային հասանելիություն այդ հասցեին),
  • հաջորդ դաշտում մուտքագրեք Service Code արժեքը (սա անհրաժեշտ է սահմանել ինքնուրույն, այն ծառայում է որպես տվյալ ծառայության նույնականացուցիչ),
  • սեղմեք «Add»։

4․ SOAP ծառայություն ավելացնելու համար․

  • Սեղմեք «Add WSDL»,
  • URL դաշտում մուտքագրեք այն սերվերի հասցեն, որտեղ հասանելի է SOAP ծառայության WSDL ֆայլը (անվտանգության սերվերը պետք է ունենա ցանցային հասանելիություն այդ հասցեին),
  • URL-ը մուտքագրելուց հետո սեղմեք «Add»։

5․ Ավելացված ծառայությունն ակտիվացնելու համար «Services» բաժնում ծառայության տողի աջ հատվածում սեղմեք համապատասխան կոճակը։

Տվյալների ծառայությունում անդամների ավելացում և հասանելիության կառավարում

Մեկ այլ ADEL անդամի հասանելիություն տրամադրելուց առաջ անհրաժեշտ է նրա հետ կնքել տվյալների ծառայության օգտագործման պայմանագիր, որի հիման վրա կիրականացվի տվյալների փոխանակումը։

1․ Մուտք գործեք Ձեր անվտանգության սերվերի կառավարման միջերես (4000 պորտով) և բացեք ենթահամակարգը,

2․ ընտրեք «Service Clients» (այստեղ ցուցադրվում են այն ADEL անդամները կամ գլոբալ խմբերը, որոնց այս ենթահամակարգի շրջանակում տրամադրվել է տվյալների ծառայություններից օգտվելու հասանելիություն),

3․ սեղմեք «Add Subject»,

4․ ընտրեք այն ADEL անդամի ենթահամակարգը, որին ցանկանում եք տրամադրել տվյալների ծառայությունից օգտվելու հասանելիություն,

5․ հաջորդ բաժնում ընտրեք տվյալների ծառայությունը (կամ ծառայությունները), որոնց հասանելիությունը ցանկանում եք տրամադրել ընտրված ենթահամակարգին,

6․ սեղմեք «Add»։

Հասանելիությունն այժմ տրամադրված է, և ADEL մյուս անդամը կարող է հարցումներ կատարել տվյալների ծառայությանը 4-րդ քայլում ընտրված ենթահամակարգի միջոցով։