Տվյալների ծառայությունների նկարագրություն¶
Ո՞վ¶
Կառույցի օրինական ներկայացուցիչը կամ ADEL միջավայրում լիազորված անձը։
Ի՞նչ¶
ADEL-ի Ձեր ենթահամակարգերի միջոցով տրամադրվող տվյալների ծառայությունները պետք է ներկայացված լինեն ADEL միջավայրում։
Տվյալների ծառայության ներկայացումը ներառում է՝
-
Տվյալների ծառայության համար հասկանալի անվան և նկարագրության ավելացում,
-
անհրաժեշտության դեպքում տարբեր փաստաթղթերի ֆայլերի ավելացում (օրինակ՝ օգտագործման ուղեցույց կամ օգտագործման պայմաններ)։
Ենթահամակարգին ավելացված կոնտակտները ցուցադրվում են որպես տվյալների ծառայության կոնտակտային տվյալներ։
Ինչու՞¶
Մենք կարող ենք ինքնաշխատ կերպով հավաքել և կենտրոնացված կերպով ցույց տալ տվյալների ծառայությունների վերաբերյալ տեխնիկական տեղեկատվությունը։ Սակայն այդ տեղեկատվությունը չի տրամադրում պարզ պատկերացում այն մասին, թե ինչ նպատակով է օգտագործվում տվյալների ծառայությունը կամ ինչ տվյալներ է այն տրամադրում։
Արդյունքում՝ ADEL-ի անդամների և այլ օգտվողների համար դժվար է որոշել կամ որոնել, թե կոնկրետ որ տվյալների ծառայություններն են անհրաժեշտ օգտագործել համապատասխան նպատակին հասնելու համար։ Իմաստային հստակություն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի տվյալների ծառայության սեփականատերերը նկարագրեն իրենց կողմից տրամադրվող տվյալների ծառայությունները։
Սա կօգնի շահագրգիռ կողմերին և օգտագործողներին հասկանալ, թե որ տվյալների ծառայությունն է անհրաժեշտ օգտագործել տվյալ նպատակին հասնելու համար։ Դրա շնորհիվ կարող են նվազել տվյալների ծառայություն մատուցողներին ուղղվող հաճախակի հարցումները։