Կարևոր
Արտադրական միջավայրի համար անհրաժեշտ է իրականացնել առանձին X-Road Security Server-ի տեղակայում՝ առանձին ենթակառուցվածքում (ֆիզիկական կամ վիրտուալ միջավայրում), որը պետք է ունենա թեստային միջավայրից տարբերվող առանձին IP հասցե և DNS անուն։
Խնդրում ենք արտադրական միջավայրի համար չօգտագործել թեստային միջավայրի Security Server-ը, դրա IP հասցեն կամ DNS անունը։ Թեստային և արտադրական միջավայրերի Security Server-ները և դրանց համապատասխան ցանցային նույնացուցիչները պետք է լինեն տարանջատված։
Արտադրական միջավայրին անցնելուն զուգընթաց՝ թեստային ենթակառուցվածքը պետք է պահպանվի և շարունակի գործել թեստավորման նպատակներով։
Kubernetes-ի տեղակայում՝ օգտագործելով Helm Chart
Անվտանգության սերվերը Helm Chart-ի օգնությամբ տեղակայելու համար անհրաժեշտ է կլոնավորել X-Road-Helm Git-ի պահոցը և անցնել helm/security-server թղթապանակ։
Թղթապանակում անհրաժեշտ է խմբագրել values.yaml ֆայլը որպեսզի․
1․ Սահմանել անվտանգության սերվերի տարբերակը 7.8.2։
image:
...
repository: "docker.registry.del.am/xroad-security-server-sidecar"
primaryTag: "7.8.2-primary-am"
secondaryTag: "7.8.2-secondary-am"
Production instance only
For production deployments, also point the chart to the ADEL production registry and use the production image tags:
image:
...
repository: "docker.registry.del.am/xroad-security-server-sidecar"
primaryTag: "7.8.2-primary-am"
secondaryTag: "7.8.2-secondary-am"
This is only required for production deployments. For the test instance, leave the default repository and use the tags shown above.
2․ Սահմանել անվտանգության սերվերի PIN-ը և ստեղծել առաջին ադմին օգտատեր (Kubernetes Secret-ից)։
Այստեղ XROAD-USER-SECRET-ը նախապես ստեղծված Kubernetes Secret է, որը պետք է պարունակի հետևյալ բանալիները (key)-XROAD_TOKEN_PIN-XROAD_ADMIN_USER-XROAD_ADMIN_PASSWORD``
XROAD_TOKEN_PIN-ը պետք է լինի գաղտնաբառ (passphrase)՝ բաղկացած մեծատառերից, փոքրատառերից, նշաններից և թվերից (նվազագույնը 10 նիշ)։
3․ Տրամադրել տվյալների բազայի secret-ը՝ superuser-ի գաղտնաբառով (Kubernetes Secret-ից)։
Այստեղ XROAD-DB-SECRET-ը նախապես ստեղծված Kubernetes Secret է, որը պետք է պարունակի գաղտնաբառի բանալին (password key)՝ որպես արժեք ունենալով postgres օգտատիրոջ գաղտնաբառը։4․ Տրամադրել SSH բանալիները (keys), որպեսզի secondary pod-երը կարողանան սինխրոնիզացնել իրենց կոնֆիգուրացիան primary pod-ից։
Այստեղ XROAD-SSH-SECRET-ը նախապես ստեղծված Kubernetes Secret է, որը պետք է պարունակի հետևյալ բանալիները (key)՝private-keypublic-key
5․ Կիրառել Helm chart։ Կարգավորել PVC volume-ների չափերը և ծառայության տեսակը (անհրաժեշտության դեպքում): Լռելյայն կարգավորումներն են՝
Օգտագործել հետևյալ հրահանգը կլաստերում տեղակայելու համար՝helm install security-server -n ${NAMESPACE} -f helm/security-server/values.yaml helm/security-server
Այստեղ NAMESPACE-ը Kubernetes namespace-ն է, որտեղ կտեղակայվի անվտանգության սերվերը։
Տեղեկայումից հետո, հետևեք X-Road Անվտանգության սերվերի կարգավորման ուղեցույցի քայլերին՝ տեղադրման գործընթացը շարունակելու համար։