Ստորագրել ADEL-ին միանալու պայմանագիր¶
ADEL-ին միանալու համար անհրաժեշտ է ստորագրել ADEL-ին միանալու պայմանագիր ADEL միջավայրում։ Պայմանագիրը ստորագրում է ներկայացուցիչը կամ վերջինիս կողմից լիազորված անձը։
Լիազորություններ¶
ADEL-ում տվյալ հաստատության ներկայացուցիչը կարող է այլ անձանց լիազորել հետևյալ դերերով՝
Ներկայացուցիչ՝ անձ, որն իրավունք ունի ADEL միջավայրում իրականացնելու բոլոր գործողությունները և լիազորելու նոր անձանց։
Անվտանգության սերվերի ադմինիստրատոր՝ անձ, որն իրավունք ունի հաստատության համար նոր հավաստագրեր ստանալու հայտեր ներկայացնելու և կառավարելու ենթահամակարգերը ADEL միջավայրի միջոցով։
Լիազորություններով սահմանված գործողությունների շրջանակը կարող է ընդլայնվել ADEL միջավայրի թարմացումներին զուգընթաց։
Պայմանագրերի օրինակներ¶
ADEL-ին միանալու պայմանագիրը պետք է կնքվի ADEL միջավայրում։ Ստորև ներկայացված են օրինակները՝
- ADEL-ին միանալու պայմանագրի օրինակ - isa.isaa.am