Տվյալների փոխանակման նկարագրություն¶
Նկարում պատկերված է երկու անդամների միջև տվյալների փոխանակման գործընթացը։ Անդամներից մեկը ծառայության օգտագործող է, որը հարցում է ուղարկում տվյալների ծառայությունը մատուցող անդամի տեղեկատվական համակարգին։
Ստորև ներկայացված է տվյալների փոխանակման քայլերի նկարագրությունը՝
-
Տվյալների ծառայության օգտագործողի (Service Consumer) տեղեկատվական համակարգը պատրաստում է հարցում և այն ուղարկում է իր անվտանգության սերվերին (Security Server)։
-
Տվյալների ծառայության օգտագործողի անվտանգության սերվերը ստանում է հարցումը տեղեկատվական համակարգից և այն փոխանցում տվյալների ծառայությունը մատուցող անդամի անվտանգության սերվերին։
-
Ծառայությունը մատուցողի անվտանգության սերվերը ստացված հարցումը փոխանցում է տվյալների ծառայության մատուցողի տեղեկատվական համակարգին։
-
Տվյալների ծառայության տեղեկատվական համակարգը մշակում է հարցման պատասխանը և այն ուղարկում իր անվտանգության սերվերին։
-
Տվյալների ծառայության անվտանգության սերվերը ստանում է պատասխանը տեղեկատվական համակարգից և այն փոխանցում է օգտագործողի անվտանգության սերվերին։
-
Օգտագործողի անվտանգության սերվերը ստացված պատասխանը փոխանցում է հարցումն ուղարկած տեղեկատվական համակարգին, որտեղ այն հետագայում մշակվում է կամ ցուցադրվում։
-
Երկու անվտանգության սերվերներն էլ յուրաքանչյուր րոպե հարցում են ուղարկում կենտրոնական սերվերին՝ գլոբալ կարգավորումներ ստանալու համար, որը պարունակում է բոլոր անդամների, անվտանգության սերվերների և ենթահամակարգերի մասին տեղեկությունները։
-
Անվտանգության սերվերները դիմում են ժամանակային դրոշմի ծառայությունը (timestamp service)՝ հաղորդագրությունները ժամանակային դրոշմով ապահովելու համար։
-
Անվտանգության սերվերները կապ են հաստատում OCSP (Online Certificate Status Protocol) ծառայության հետ՝ հավաստագրերի վավերականության հաստատումը ստանալու համար։
