Կարևոր
Արտադրական միջավայրի համար անհրաժեշտ է իրականացնել առանձին X-Road Security Server-ի տեղակայում՝ առանձին ենթակառուցվածքում (ֆիզիկական կամ վիրտուալ միջավայրում), որը պետք է ունենա թեստային միջավայրից տարբերվող առանձին IP հասցե և DNS անուն։
Խնդրում ենք արտադրական միջավայրի համար չօգտագործել թեստային միջավայրի Security Server-ը, դրա IP հասցեն կամ DNS անունը։ Թեստային և արտադրական միջավայրերի Security Server-ները և դրանց համապատասխան ցանցային նույնացուցիչները պետք է լինեն տարանջատված։
Արտադրական միջավայրին անցնելուն զուգընթաց՝ թեստային ենթակառուցվածքը պետք է պահպանվի և շարունակի գործել թեստավորման նպատակներով։
ADEL-ի միջավայրերը¶
| Միջավայրի նույնականացուցիչ (Ուշադրություն։ Մեծատառ/փոքրատառը էական է) | AM (արտադրական) | ISAADemo (թեստային) |
|---|---|---|
| Կազմակերպչական բնութագրեր | ||
| Օգտագործվում են իրական տվյալներ | Այո | Ոչ |
| Անդամները իրական հաստատություններ և ընկերություններ են | Այո | Այո |
| Հավաստագրող | Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողով | Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողով (թեստային հավաստագրեր) |
| Ստորագրման սարքի պարտադիր կիրառում | Ըստ վստահության ծառայություն մատուցողի պահանջների | Ոչ |
| Միանալու հարթակ | adel.am | adel.am |
| Ծառայությունների մատուցման մակարդակի չափանիշներ | Համակարգին միանալու պայմանագրի ստորագրում | N/A |
| Տեխնիկական բնութագրեր | ||
| Կենտրոնական սերվերներ (հիմնական, երկրորդային) | cs1.adel.gov.am cs2.adel.gov.am cs3.adel.gov.am |
cs1.demo.x-road.isaa.cloud |
| Մոնիթորինգի սերվերներ ¹ | monitoring.adel.gov.am | metrics-ss.demo.x-road.isaa.cloud |
| Անդամի դասեր | GOV – Պետական հաստատություններ MUN – ՏԻՄ հաստատություններ NGO – հիմնադրամներ և ոչ առևտրային կազմակերպություններ PUB – Հասարակական կազմակերպություններ PVT – Մասնավոր ընկերություններ | |
| Գլոբալ կարգավորումների վավերականություն | 72 ժամ | 72 ժամ |
| OCSP վավերականություն ² | 8 ժամ | 8 ժամ |
| OCSP հարցումների քանակը | օրը 30 անգամ (յուրաքանչյուր 48 րոպեն մեկ) | օրը 30 անգամ (յուրաքանչյուր 48 րոպեն մեկ) |
| Ժամանակային դրոշմի ծառայության ընդհատման առավելագույն տևողություն ³ | 4 ժամ | 4 ժամ |
| Ժամանակային դրոշմի միջակայք ⁴ | օրը 30 անգամ (յուրաքանչյուր 48 րոպեն մեկ) | օրը 30 անգամ (յուրաքանչյուր 48 րոպեն մեկ) |
- Անվտանգության սերվերը պետք է ունենա 5500 և 5577 բացված պորտերը մոնիթորինգի IP հասցեների համար։
- OCSP պատասխանը վավեր է վերջին ստացված OCSP պատասխանից սկսած։ Անվավեր OCSP պատասխանի դեպքում անվտանգության սերվերը դադարեցնում է հաղորդագրությունների փոխանակումը։
- Եթե գերազանցվում է Ժամանակային դրոշմի ծառայության համար նախատեսված ժամանակը, անվտանգության սերվերը դադարեցնում է հաղորդագրությունների փոխանակումը։
- Եթե անվտանգության սերվերում կան ժամանակային դրոշմ չունեցող հաղորդագրություններ։