Անցնել պարունակությանը

Կարևոր

Արտադրական միջավայրի համար անհրաժեշտ է իրականացնել առանձին X-Road Security Server-ի տեղակայում՝ առանձին ենթակառուցվածքում (ֆիզիկական կամ վիրտուալ միջավայրում), որը պետք է ունենա թեստային միջավայրից տարբերվող առանձին IP հասցե և DNS անուն։

Խնդրում ենք արտադրական միջավայրի համար չօգտագործել թեստային միջավայրի Security Server-ը, դրա IP հասցեն կամ DNS անունը։ Թեստային և արտադրական միջավայրերի Security Server-ները և դրանց համապատասխան ցանցային նույնացուցիչները պետք է լինեն տարանջատված։

Արտադրական միջավայրին անցնելուն զուգընթաց՝ թեստային ենթակառուցվածքը պետք է պահպանվի և շարունակի գործել թեստավորման նպատակներով։

ADEL-ի IP հասցեները՝ թույլատրելի ցանկում (whitelist) ավելացնելու համար

Որպեսզի ADEL-ը կարողանա վերահսկել էկոհամակարգը, տրամադրել վիճակագրություն և աջակցություն անդամներին, անհրաժեշտ է ապահովել 5500/tcp և 5577/tcp պորտերի հասանելիությունը անվտանգության սերվերների համար՝ ստորև ներկայացված աղյուսակում նշված ADEL-ի տարբեր միջավայրերի մոնիթորինգի համար։

Տեսակ AM - արտադրական ISAADemo - թեստային
Կենտրոնական սերվեր cs1.adel.gov.am (91.221.228.94)
cs2.adel.gov.am (91.221.228.93)
cs3.adel.gov.am (91.221.228.92)
cs1.demo.x-road.isaa.cloud
Կառավարման ծառայությունների անվտանգության սերվեր mss.adel.gov.am (91.221.228.93) mss.demo.x-road.isaa.cloud (63.184.54.254)
Մոնիթորինգի անվտանգության սերվեր monitoring.adel.gov.am metrics-ss.demo.x-road.isaa.cloud

Պորտերի հասանելիությունը կառավարելիս խորհուրդ ենք տալիս օգտագործել firewall և թույլատրել (whitelist-ում ներառել) միայն ADEL-ի և տվյալների փոխանակման գործընկերների հասցեները:

Հասանելիություն պետք է ունենան հետևյալ պորտերը․

  • Ելքային կապերի համար նախատեսված պորտերը (անվտանգության սերվերից դեպի արտաքին ցանց, OUT)՝

    • կենտրոնական սերվերի հետ կապի համար՝ TCP 4001, 80, 443
    • կառավարման ծառայությունների անվտանգության սերվերի հետ կապի համար՝ TCP 5500, 5577։
  • Մուտքային կապերի համար նախատեսված պորտերը (արտաքին ցանցից դեպի անվտանգության սերվեր, IN)՝

    • Ձեր տվյալների փոխանակման գործընկերների անվտանգության սերվերների (անդամների) համար՝ TCP 5500, 5577,
    • ADEL-ի մոնիթորինգի անվտանգության սերվերի համար՝ TCP 5500, 5577։

Օգտագործվող պորտերի նկարագրության մասին ավելին՝ այստեղ:

Կարևոր է․ Խնդրում ենք համոզվել, որ անվտանգության սերվերի 8080 և 8443 պորտերը հասանելի չեն արտաքին ցանցից։

Network Diagram