Տեղակայում վիրտուալ մեքենաների միջոցով՝ օգտագործելով Ansible

Տեսանյութ-ուղեցույց

Այս ուղեցույցում նկարագրված քայլերը ներկայացնող տեսանյութը հասանելի է էջի ներքևում:

Ansible-ի միջոցով անվտանգության սերվերը տեղակայելու համար անհրաժեշտ է կլոնավորել X-Road Git պահոցը, անցնել 7.8.0 թեգին և մուտք գործել ansible թղթապանակ։

cd path/to/working/directory

git clone https://github.com/nordic-institute/X-Road.git
git checkout 7.8.0

cd ./ansible
Այդ թղթապանակում անհրաժեշտ է ստեղծել հետևյալ ֆայլը՝ ../ansible/hosts/hosts.txt։

[ss_servers]
${VM-IP-ADDRESS} ansible_ssh_user=${VM-USER}

[example:children]
ss_servers

[ss_servers:vars]
variant=vanilla
Որտեղ՝

  • VM-IP-ADDRESS - վիրտուալ մեքենայի (Virtual Machine) IP հասցեն և SSH պորտը, եթե այն լռելյայնը չէ։
  • VM-USER - վիրտուալ մեքենայի (Virtual Machine) օգտատեր, որն ունի sudo հասանելիություն, կամ root օգտատերը։

X-Road դիստրիբյուտիվները (distributions) համատեղում են այնպիսի կարգավորում, որտեղ տվյալների բազան տեղադրված է նույն մեքենայի (machine) վրա, ինչ սերվերը, սակայն վերջինս խորհուրդ չի տրվում նույնիսկ թեստային միջավայրերի համար։ Փոխարենը պետք է նշել առանձին տվյալների բազայի միջավայրը անվտանգության սերվերի փոփոխականների ֆայլում։

Խնդրում ենք համոզվել, որ PostgreSQL-ը հասանելի է ցանցին միացված ինտերֆեյսի միջոցով (լռելյայն օգտագործվում է localhost-ը), և որ pg_hba.conf ֆայլը կարգավորված է այնպես, որ ընդունի Ձեր ցանցից եկող հարցումները բոլոր օգտատերերի համար։

Օրինակ՝

../ansible/vars_files/ss_database.yaml

database_host: "127.0.0.1:5432"
database_admin_password: "superuser-password" ## password of postgres user
database_admin_password-ը միշտ պետք է լինի postgres օգտատիրոջ գաղտնաբառը։ Superuser-ը կիրառվում է միայն սերվերի համար տվյալների բազան կարգավորելու ընթացքում և հետագայում այլևս չի օգտագործվում սերվերի կողմից։

Այնուհետև միացրեք օպերացիոն մոնիթորինգը, եթե այն արդեն միացված չէ՝

../ansible/vars_files/base.yaml

xroad_install_opmonitoring: true
Տեղակայեք անվտանգության սերվերը՝ կիրառելով հետևյալ հրահանգը՝

ansible-playbook -i hosts/hosts.txt xroad_init.yml

Տեղեկայումից հետո, հետևեք X-Road Անվտանգության սերվերի կարգավորման ուղեցույցի քայլերին՝ տեղադրման գործընթացը շարունակելու համար։

Տեսանյութ-ուղեցույց

Ստորև ներկայացված է տեսանյութ, որը ներառում է այս ուղեցույցում նկարագրված քայլերը։